‘Գյումրիում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել’

870

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 10-ի սահմաններում Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ավտոկայանում տեղի է ունեցել Վազ 2110 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վազ 2110 մակնիշի 35 SS 661 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ս.) ավտոմեքենայի գազի բալոնի խողովակի անջատման հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման:

Նախորդ հոդվածը‘Եթե ԱԺ-ի դիմաց` մկներ, ապա նախագահականի դիմաց՝ թմրանյութ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Կստեղծվի Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողով’