‘Գյումրիում երիտասարդն ընկել է գնացքի տակ ու մահացել. ԳԱԼԱ’

1250

Երեկ երեկոյան Գյումրիում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի մուտքի մոտ՝ Երևանյան խճուղու հատվածում գնացքի տակ է ընկել մի երիտասարդ ու մահացել:

Այս տեղեկությունը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հաստատել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը:

«Ասում են գնացքն անցել է վրայով, ոտքն է կտրվել ու մահացել է, հիմա փրկարարները դեպքի վայրում են, աշխատում են, այս պահի դրությամբ այլ մանրամասներ հայտնի չէ», – նշել է փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը:

ԳԱԼԱ-ի թղթակիցը զրուցել է նաև դեպքի ականատեսներից մեկի՝տիկին Սանդուխտի հետ, ով պատմել է, որ ինքը տեսել է, թե ինչպես է տեղի ունեցել վթարը: Տիկնոջ խոսքերով, տղան ոչ թե երկաթուղին հատելիս է եղել, այլ ուղիղ շարժվել է դեպի գնացքը:

Տիկին Սանդուխտը հայտնեց նաեւ, որ երիտասարդը հեռախոսով խոսելիս է եղել, նա բարձր գոռացել է, բայց չեն կռահում ում հետ եւ ինչ է խոսել:

Ըստ ականատեսների, մի քանի անգամ լսվել է գնացքի ձայնային ազդանշանը:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը Սոչի էր գնացել. Պետբյուջեի գումարները 19 մլն-ով պակասել են. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Սևանի թերակղզում Ֆրանսիայի քաղաքացի է կորել’