‘Գյումրիում երկրաշարժից քառորդ դար հետո մարդիկ ապրում են վագոն-տնակներում (տեսանյութ)’

840

Գյումրիում քառորդ դար է, ինչ հարյուրավոր ընտանիքներ բնակվում են ժամանակավոր կացարաններ կոչվող վագոն-տնակներում: Դրանք վաղուց շարքից դուրս են եկել և պարզապես բնակության համար ոչ պիտանի են դարձել: Վագոն-տնակներում սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան:

«Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող այս տեսանյութը Գյումրու առավել մեծ տնակային ավաններից մեկում բնակվող, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող, Մանուկյան ամուսինների կացարանային պայմանների մասին է:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի հոգեւորականները վիճարկում են աստղագետների հաշվարկները’
Հաջորդ հոդվածը‘Իրանի նախկին նախագահը նշանակվել է Նպատակահարմարության խորհրդի անդամ’