‘Գյումրիում ոստիկանները փորձել են ոսկերչական սրահ կողոպտել’

1173

Օգոստոսի 5-ին, ժամը 4-ն անց 20-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի պահպանության բաժնի կենտրոնացված պահպանության կետի վահանակին տագնապի ազդանշան է ստացվել՝  Խաղաղության օղակի 8 հասցեում գործող ոսկերչական սրահից:

Ըստ Ոստիկանության պաշտոնական կայքի՝ ոստիկանական երթուղով ծառայություն իրականացնող խումբը արագ տեղ է հասել, վնասազերծել ու բերման ենթարկել հանցագործներին: Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում արդեն պարզվել է, որ բերման ենթարկվածները ոստիկաններ են՝ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը /համակարգում է 2001 թվականից/ և նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը /համակարգում է 1998 թվականից/:

Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: 

Նախորդ հոդվածը‘Թոշակառուները հավաքվել են փոստային բաժանմունքի մոտ և պահանջում են թոշակները’
Հաջորդ հոդվածը‘Վերաքննիչում սկսվում է ՀԱԿ ակտիվիստների գործով դատավարությունը’