‘Գյումրիում Պուտինի այցի պատճառով թաղումներն արգելվել են’

1104

Գյումրիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցի պատճառով արգելվել է հուղարկավորություն անցկացնել։

Tert.am-ի փոխանցմամբ՝ նման ահազանգ ստացել է Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Բացի այդ, ֆեյսբուքի մի օգտատեր, ով գյումրեցի է, գրառում է կատարել, մասնավորապես նշելով. «Թարմ մառազմներ Գյումրիից՝ վաղը ՊուԾին ձյաձյայի գալու պատճառով մարդկանց արգելել են անգամ թաղումներ իրականացնել, ծանոթներից մեկի տատիկն էր մահացել, չեն թողնում, որ վաղը թաղեն» (ուղղագրությունը հեղինակինն է-խմբ.)։ 

Մանրամասները` սկզբնաղբյուրում

Նախորդ հոդվածը‘Բերման ենթարկված ակտիվիստների թիվն ավելանում է’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինան առաջիկա օրերին կվերսկսի բանակցությունները ասոցացման համաձայնագրի շուրջ’