‘Գյումրիում ստորագրահավաք է սկսվում` Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով’

2700

Գյումրիում ստորագրահավաք է սկսվում` Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով:

Հանրագիրը  կներկայացվի Սերժ Սարգսյանին  և ԱԺ նախագահին: Բացի այդ, գյումրեցի ակտիվիստների նախաձեռնող խումբը մտադիր է երկրի ղեկավարությանը նաև այլ պահանջ ներկայացնել` Հայաստանում ռուսական ռազմակայանի վերաբերյալ միջպետական պայմանագրում դրույթ ամրագրել այն մասին, որ «102-րդ ռուսական ռազմակայանում կարող են ծառայել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի` որոշակի ցենզի համապատասխանող պայմանագրային զինծառայողները»:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի դեսպանն Էրդողանի հրավերի մասին. Յուրաքանչյուր երկիր ազատ է այս կամ այն միջոցառմանը մասնակցելու իր ընտրության հարցում’
Հաջորդ հոդվածը‘Ալիևը Դավոսում խոսել է ղարաբաղյան հակամարտությունից’