‘Գյումրիում 26-ամյա կինը խեղդամահ է արել 78-ամյա կնոջը, ապա հրկիզել նրա տունը’

854

Հունվարի 2-ին, ժամը 10.30-ին, ՀՀ ԱԻՆ Գյումրի ՀՓՋ-ից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվում է 1935 թ. ծնված Ֆարիդա Սարգսյանի տնակը: Հրդեհը մեկուսացվել է նույն օրը, ժամը 11.05-ին և մարվել ժամը 12.00-ին: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Հրդեհի հետևանքով տնակն ամբողջությամբ այրվել է, իսկ Ֆարիդա Սարգսյանը ստացած այրվածքներից մահացել է: Հունվարի 5-ին Շիրակի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում Ֆ. Սարգսյանի դիակի զննությամբ, պարանոցի շրջանում, հայտնաբերվել են բռնության հետքեր:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ֆ. Սարգսյանին մալուխով խեղ դամահ է արել և տնակը հրկիզել է 1987 թ. ծնված Արեգնազ Բաղդասարյանը:
Ա.Բաղդասարյանը ձերբակալված է:

Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 /սպանություն/ հոդվածի 1-մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:

Նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում ոչնչացվել են ՔԲԿ-ի 12 գրոհայիններ’
Հաջորդ հոդվածը‘8 միլիոնանոց «գրոհի» գաղտնիքը ըստ Ստյոպա Սաֆարյանի’