‘Գյումրի սպանության գործով 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ’

1155

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ինչպես նշվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, տուժողների մերձավոր ազգականներից 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել` դեպքի առնչությամբ իրենց հայտնի հանգամանքների վերաբերյալ:

Հարցաքննվում են մեղադրյալ Վալերի Պերմյակովի համածառայակիցները, հրամանատարական կազմը, 2015թ. հունվարի 12-ի պահակային ծառայության վերակարգի պետերը, պատասխանատուները, պահակադիրը և այլ անձինք:

Քննությամբ պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների  սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մոտ ձերբակալության պահին հայտնաբերված 3 հեռախոսները պատկանել են տուժողներին։

Բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են տվյալ հեռախոսահամարների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները։

Նախորդ հոդվածը‘Օդաչու Նադեժդա Սավչենկոյի դեմ Ռուսաստանում նոր գործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Աֆրիկյան միության նախագահ է դարձել Զիմբաբվեի 90-ամյա նախագահը’