‘Գյումրու բախումների գործով առաջին ձերբակալությունը (լրացված, տեսանյութ)’

1645

Քիչ առաջ հունվարի 15-ի Գյումրու բախումների քրեական գործով ձերբակալել են Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Մարտիրոսի Ալեքսանյանին (1993.թ) եւ տեղափոխել Ախուրյանի ՁՊՎ, տեղեկացնում է «Ասպարեզ»-ը:

Ըստ աղբյուրի, գյուղացիները խիստ բորբոքված են այս ձերբակալության պատճառով, հետեւանքները դժվար կանխատեսելի են: Սառնաղբյուրը գտնվում է Գյումրիից 27 կմ հարավ՝ Գյումրի-Երեւան ավտոմայրուղոց ոչ հեռու:

23։21

Մնացական Ալեքսանյանի փաստաբանը գտնվում է ոստիկանության բաժնում. որտեղ նրան թույլ չեն տալիս հանդիպել իր պաշտպանյալի հետ։ Հայտնի է նաև, որ Մնացականը ոստիկանություն է տարվել որպես վկա, իսկ այնուհետև ձերբակալել։ 

«Հայրն է ինձ դիմել, ես եկել եմ Ախուրյան՝ ձերբակալվածների պահման վայրում եմ, ուզում եմ ներս մտնել, չեն թույլատրում. Անընդհատ ձգձգում են, ասում են՝ սպասեք ու չեն ասում՝ կկարողանա՞մ մտնել ներս, թե՞ ոչ:

Ասում են, որ Մնացականը հրաժարվել է, չի ուզում փաստաբան, բայց ես ուզում եմ ներս մտնել, թող ինքը իմ ներկայությամբ հրաժարվի»,-ԳԱԼԱ–ի հետ զրույցում ասել է փաստաբանը:

 

 
23։56
Նոր հայտնի դարձավ, որ փաստաբանը վերջապես ներս է մտել` տեսակցելու իր պաշտպանյալին։

Նախորդ հոդվածը‘Պահանջ. ՎՊ 2013թ. տարեկան հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով քննարկել ԱԺ առաջիկա նիստում’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. Իրանը մաքսատուրքերն իջեցնելու հարցով պայմանագիր կկնքի ԵԱՏՄ-ի հետ’