‘Գյումրու «Երեխաների տուն» մանկատան տնօրենն ազատվել է աշխատանքից’

1227

«Գյումրու Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզաննա Ավագյանը ազատվել է աշխատանքից, տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից:

Ռուզաննա Ավագյանը աշխատանքից ազատվել է կենսաթոշակային տարիքի անցնելու պատճառով:

Տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, որը տեղի կունենա մարտի 26-ին:

Ռուզաննա Ավագյանի դեմ 2010 թվականին մեղադրանք էր առաջադրվել ծառայողական պարտականությունները պատշաճ չկատարելու և պաշտոնեական դիրքը ծառայության շահերի հակառակ օգտագործելու համար: Սակայն նա համաներմամբ ազատվել էր պատժի կրումից:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում սառեցվել են ռուսաստանյան բանկերի և ընկերությունների հաշիվները’
Հաջորդ հոդվածը‘Աֆղան տղամարդիկ փարանջա են հագել. «Դադարեցրեք բռնությունները կանանց նկատմամբ»’