‘Գյումրու սպանդի կապակցությամբ նախատեսված ԱԺ լսումները հետաձգվում են ‘

1213

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, քննարկելով ստեղծված իրավիճակը և հաշվի առնելով Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան հանգամանքը, գտնում է, որ պետք է հետաձգել հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները: Այսպիսով, հունվարի 20-ին նախատեսված «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումները չեն կայանա:  

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:  

Նախորդ հոդվածը‘Հանրահավաք Գրոզնիում՝ հանուն «սիրելի մարգարեի» և ընդդեմ Արևմուտքի’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապի այցի ընթացքում Ֆիլիպինների ճանապարհային ոստիկանությանը տակդիրներ են հագցրել’