‘Գնալով սրվում են Փհենյանի և Սեուլի հարաբերությունները’

975

Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) պաշտոնապես տեղեկացրել է Սեուլին, որ  պատրաստ է «անողոք և անակնկալ ռազմական հարված հասցնել» Հարավային Կորեային, եթե իր տարածքի վրա քարոզչական թռուցիկների տարածումը շարունակվի: Սեուլն իր հերթին, ի պատասխան ԿԺԴՀ-ի այս սպառնալիքների՝ հայտարարել է, որ անմիջապես պատասխան կրակ կբացի: «Եթե դա (գրոհը) տեղի ունենա, մենք պատասխան կրակ կբացենք »,- հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Կվան-Չժինը: Ոուրբաթ օրն այս մասին հաղորդել է Рейтер գործակալությունը:

Նախկինում հարավկորեացի ակտիվիստները բազմիցս քարոզչական թռուցիկներ են բաց թողել՝ այդ նպատակով օգտագործելով գազալցված փուչիկներ: 2011 թ., բացի գործող վարչակարգի տապալման կոչեր պարունակող թռուցիկներից՝ «ծանրոցներում» նաև գուլպաներ են դրված եղել, որոնք Հյուսիսային Կորեայի բնակիչները սև շուկայում կարող էին փոխանակել սննդի հետ: 2012 թ. հունվարին Հարավային Կորեայի տարածքից 20 օդապարիկ էր ուղարկվել հյուսիսային հարևաններին՝ 100 կիլոգրամ թխվածքաբլիթով:

Հարավային Կորեան ԿԺԴՀ-ի դեմ հոգեբանական պատերազմ է մղում 2008 թվականից ի վեր, երբ երկրի նախագահի պաշտոնն զբաղեցրեց Լի Մեն Բակը: 2011 թ. տարածվող թռուցիկներում հաղորդվում էր Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ծայր առած հակակառավարական ցույցերի մասին, ինչպես նաև կոչ էր արվում տապալել հյուսիսկորեական վարչակարգը:

Նախորդ հոդվածը‘Վալդանոյի պատասխան ակնարկը Մոուրինյոյին’
Հաջորդ հոդվածը‘Եմենում ահաբեկիչները հարձակվել են ռազմաբազաներից մեկի վրա’