‘Գնալու են Բաքուն գրավելու. Կառավարական կամուֆլյաժների ֆեյսբուքյան արձագանքներ ‘

4723

Կառավարության արտահերթ նիստը, որտեղ պաշտոնյաները ներկայացել էին զինվորական համազգեստով, լայն արձագանք է գտել նաեւ Facebook սոցիալական ցանցում: Ձեզ ենք ներկայացնում այդ թեմայով արված առավել ուշագրավ մեկնաբանությունները:

Արգիշտի Կիվիրյան

Դասալիքներին զինվորական համազգեստ եք հագցնում, որ ի՞նչ անեք…

Իզաբելլա Աբգարյան 

Ասում են՝ հաջորդ նիստերին դերախաղերի են անցնելու` բուժքրոջ, աշակերտուհու համազգեստ, ճիպոտ, ձեռնաշղթաներ..

Գագիկ Մամուլյան

Իսկական կամուֆլյաժով տղերքը էս ցրտին պոստին կանգնած են կամ գոնե զորամասում։ Համ էլ դաշտային համազգեստը նիստ անելու համար չէ, գոնե պառադնի հագնեին:

Արման Սուլեյմանյան

Հրանուշ Հակոբյանը և Հասմիկ Պողոսյանը ստացան Ջեբրայիլի ազատագրման համար առաջին կարգի մարտական խաչեր: А че? Раз уж такая пьянка пошла.  

Մհեր Ղալեչյան

Ասելէ՝ իծաղի առարկա, նշանակում է՝ ոչինչ չասել: Սա մի կառավարություն է, որի անդամների մեծամասնությունը, սրան գումարած՝ վարչապետի եւ ՊՆ նախարարի խորհրդականների մեծ մասը, չի ծառայել բանակում եւ հիմնականում կեղծ դիսերտացիաներով խուսափել է ծառայությունից: Ահա այս մարդիկ կամուֆլյաժով կառավարության նիստ են անում:

Դուք ձեզ մի հատ կողքից նայեք, հերի՛ք է: 

Մերի Մուսինյան

Դիմակավորված, կեղծ, պաթոսով ներկայանալը այնքան է մտել մեր կյանքի մեջ, որ չգիտեմ էլ, թե էս ախտից ոնց է հնարավոր ազատվել: Ամենանողկալին այն է, որ սրանք «զոռով», այսինքն` ստիպողաբար են հագել էս հագուստները, ու միլիոն տոկոս վստահ եմ, որ իրենց մտքում հայհոյել են էս հրամանն արձակողներին: Առավոտից իրիկուն յուղոտ, պլպլան կոստյումններ հագնողները ո՞նց կարող է իրենց գոհ ու երջանիկ զգան էս հագուստի մեջ: Էս մարդկանց մի զգալի մասը չի ծառայել հայոց բանակում, ուրեմն, ի՞նչ իրավունքով ու ի՞նչ խղճով է հագել էն հագուստը, որով մեր լուս երեխեքը հիմա սահմաններին կանգնած սրանց նմաններին են նաև պաշտպանում: Կապիկություն էլ իրոք սահման ունի, էլի, այ սարքովի հայրենասերներ

Մերուժան Աբրահամյան 

Գնալու են Բաքուն գրավելու…………….խելքի աշեցեք

Ժաննա Բարսեղյան

Ա՜խ Կամուֆլյաժ, ա՜խ կամուֆլյաժ
Կակոյ պոռտրետ, կակոյ պեյզաժ…

 

Գարեգին Միսկարյան

Կառավարության մյուս վեհաժողովը տեղի կունենա Էջմիածնում՝ սքեմներով և լուսապսակներով։ Նա պռաշչանիյ ասաց վարչաпедը:

Մարինե Փայտյան

— Հասո՛, էն ի՞նչն ա երկնքում ծուխ հանում:
— Հրանուշ ջան, ակնոցներս չեն թողնում տենամ: Կարո՞ղ ա տանկ ա:

Համլետ Կիրակոսյան

Հայաստանի կառավարությունը այսօր աշխարհին ի ցույց դրեց իր միջուկային կամ կեսաբանական զենքը՝ ի դեմս Հրանուշ ու Հասմիկ նախարար-ռազմիկների…

Վլադ Հովհաննիսյան

Կամուֆլյաժ հագնելով ռազմական գործիչ կամ հայրենասեր չես դառնա.. 
ի դեպ մեր զինված ուժերի համազգեստը բոլորովին այլ է, այլ գունային գամայով. սա էլ իմջիայլոց:

 

Արմեն Գրիգորյան

Կոռուպցիայի դեմ պայքարում հաղթանակներ տանելուց և գիտելիքահեն տնտեսություն ստեղծելուց հետո Տիգրան Սարգսյանը որոշել է ավելի թեթև գործերով զբաղվի` կառավարության նիստերի ժամանակ կռիվ-կռիվ խաղալ: 
Սրանից հետո նիստերի դրես կոդը կախված է լինելու քննարկվող թեմայից: Միակ խնդիրը էն է, որ «Հոգեկան օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու առաջարկի փաթեթը կարող է ևս մի անգամ կառավարության հավանությանը ներկայացվի: Էդ դեպքում համ դրես կոդի խնդիր կլինի, համ էլ…

Արեգնազ Մանուկյան

Ով գնա բանակում ծառայի, ով՝ կամուֆլյաժ հագնի։ Իրոք որ ծուռ հայելիների ու ծաղրածուների երկիր ենք դարձել։ Կառավարության անդամների մեծ մասը բանակում մի օր էլ չի եղել, իսկ էսօր միմոսի նման զինվորական համազգեստ են հագել ու ինքնագոհ նստել, իբր տեսեք՝ ինչ մեծ բան ենք արել։ Տո դուք սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի մի մազն էլ չարժեք, ո՞նց եք ձեզ նման բան թույլ տալիս։ Ախր էդ համազգեստը կրելու համար նախևառաջ իրավունք պիտի ձեռք բերես։ Ո՞ւմ եք ինչ ուզում ցույց տված լինեք, թե՞ ինքներդ ձեզ եք փորձում համոզել, որ կարգին տղա եք։ Մեկ է, չի ստացվի, իզուր ջանք մի գործադրեք, է՛լ ավելի ծիծաղելի դրության մեջ եք հայտնվում։

Լիզա Ճաղարյան 

Խեղկատակների ժամանակը: 

Սեւակ Հաությունյան

Ասում են՝ Հրանուշին պավեստկա ա էկել, վաղը տանում են բանակ

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներից ազատ է արձակվել 278 դատապարտյալ’
Հաջորդ հոդվածը‘Եթե խնդիրները չլուծվեն, Աղվանաձորի բնակիչները նորից կփակեն միջպետական ճանապարհը’