‘Գնդակոծության արդյունքում Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ է զոհվել ‘

1290

Փետրվարի 5-ին ուշ երեկոյան ադրբեջանական կողմից գնդակոծություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ, որի պատճառով խաղաղ բնակիչ է զոհվել:

«Ազատության» հետ զրույցում Բերդ քաղաքի հիվանդանոցից տեղեկացրին, որ ժամը 23:30-ին հարազատները հոգեվարքի մեջ հիվանդանոց են բերել Ներքին Կարմիր աղբյուրի բնակիչ, 1954թ. ծնված Վանիկ Ղուկասյանին, ով մահացու վիրավորումը ստացել է իր տան բակում:

Հիշեցնենք` երեկ էլ ադրբեջանական կողմը գնդակոծել էր Տավուշի մարզի Այգեպար գյուղը, ինչի հետևանքով վնասվել էին մի քանի տներ։ Իսկ փետրվարի 4-ին դիպուկահարի կրակոցից վիրավորվել էր Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ, 85-ամյա Լևոն Հովակիմի Անդրեասյանը:

Նախորդ հոդվածը‘Ղարաբաղցի իրավապաշտպան. ԼՂՀ նախագահը պետք է հրապարակավ ներողություն խնդրի հայ ժողովրդից’
Հաջորդ հոդվածը‘Հյումելսն ու Վայդենֆելերը փորձում են հանգստացնել բարկացած երկրպագուներին (տեսանյութ)’