‘Գնում եք ընտրությունների՞, Տարոն Մարգարյանի «Z» տաքսին ձեզ անվճար կտանի ‘

1675

Ստյոպա Սաֆարյանի շտաբն ահազանգել էր, որ Խուդյակով 84/1 հասցեի բակում այս պահին «Z» տաքսի ծառայության ավտոմեքենաները սպասում են ընտրողներին` տեղամասային կենտրոն տեղափոխելու համար: ԳԱԼԱ-ի թղթակիցը փորձել է հիշյալ տաքսի ծառայությունից պարզել՝ ինչպես են այսօր ծառայության տաքսիները աշխատում: Արդյունքում ստացվել է հետեւյալ երկխոսությունը.

Թղթ. – Բարև Ձեզ, ես Ավանի բնակիչ եմ, ո՞նց են կազմակերպում, որ անվճար գնանք…

«Z» տաքսի – Գնում եք ընտրությունների՞, ո՞ր հասցեն է ձերը… ընկերուհի ջան, հիմա տաքսի չունենք:

Թղթ. – Բայց անվճար են չէ՞ տեղափոխելու:

«Z» տաքսի – Ընկերուհի ջան, ընդանրապես անվճար է, բայց հիմա ազատ մեքենա չունենք, հենց լինի, կզանգենք Ձեզ:

Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների, այդ տաքսի ծառայությունը պատկանում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Հավելենք նաեւ, որ նույն տաքսի ծառայությունը նույն ծառայություններն էր «մատուցում» նաեւ 2009 թվականին` Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: 

Նախորդ հոդվածը‘Գրիգորյանի շտաբը ահազանգ է ստացել, որ Սահակյանի կողմնակիցները գումար են բաժանելու ‘
Հաջորդ հոդվածը‘Ընտրություններ Գյումրիում. Էլցանց-տեղամաս տրանզիտ ‘