‘Գոլազուրկ ոչ-ոքի «Բավարիա» – «Բորուսիա Դորտմունդ» մրցավեճում (տեսանյութ)’

1473

Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում մրցեցին մրցաշարային աղյուսակի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցնող թիմերը: 

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած «Բորուսիա»-«Բավարիա» հանդիպումն անցավ բավական ակտիվ պայքարում: Մյունխենյան թիմի ֆուտբոլիստները որոշակի առավելություն ունեին, իսկ դորտմունդցիներն ավելի շատ փորձում էին օգտագործել ազատ գոտիները, սակայն թիմերին գոլեր խփել չհաջողվեց: 

Այս հանդիպումից հետո «Բավարիան» ունի 63 միավոր, իսկ «Բորուսիան» շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ առաջատարին զիջելով 5 միավորով:

 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.-ԲԱՎԱՐԻԱ

0-0

MC

 

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 38.Ռոման Բյուրկի, 15.Մատս Հումմելս, 26.Լուկաշ Պիշչեկ, 29.Մարսել Շմելցեր, 37.Էրիկ Դուրմ, 6.Սվեն Բենդեր, 8.Իլկայ Գյունդոգան (18.Նուրի Շահին, 90), 10.Հենրիխ Մխիթարյան, 11.Մարկո Ռոյս (20.Ադրիան Ռամոս, 81), 33.Ջուլիան Վայգլ, 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 18.Խուան Բեռնատ, 21.Ֆիլիպ Լամ, 27.Դավիդ Ալաբա, 14.Չաբի Ալոնսո (5.Մեհդի Բենատիա, 90), 23.Արթուրո Վիդալ, 32.Ջոշուա Կիմիխ, 9.Ռոբերտ Լեվանդովսկի, 10.Արյեն Ռոբեն, 11.Դուգլաս Կոստա (7.Ֆրանկ Ռիբերի, 75), 25.Թոմաս Մյուլեր

 

Զգուշացում՝ Սվեն Բենդեր 37՛ (Բ), Չաբի Ալոնսո 22՛ (Բ) ; Մրցավար՝Տոբիաս Շտիլեր (Գերմանիա)

 

37

ԳՆԴԱԿԻ %

63

11 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

17 (4)

10

ՏՈՒԳԱՆՔ

12

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» — «Սելտա»֙7:1,Ռոնալդուն՝ պոկերի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն կուսումնասիրի ԱԱ-2006-ի տանտեր-երկրի ընտրությունները’