‘Գոլազուրկ ոչ-ոքի «Համբուրգ» – «Բորուսիա Դորտմունդ» մրցավեճում ‘

1220

 Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում վերջին շրջանում տպավորիչ խաղ ցուցադրող Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր «Համբուրգին»:

«Իմտեհ-Արենա» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում պայքարն այնքան էլ դիտարժան չէր, թիմերը մեկական վտանգավոր պահ ունեցան, սակայն դարպասապահներ Յարոսլավ Դրոբնին և Ռոման Վայդենֆելլերը վստահ խաղացին: 

Երկրորդ կեսում «Բորուսիան» ավելի շատ էր տիրում գնդակին, հարձակման գծում ավելի ակտիվ էր, սակայն առավելությունը գոլի վերածել չհաջողվեց: Գոլերով աչքի չընկան նաև դաշտի տերերը, և խաղն ավարտվեց 0:0 հաշվով: 

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր, խաղադաշտում անցկացրեց 76 րոպե, ապա տեղը զիջեց Յակուբ Բլաշչիկովսկուն: 63-րդ րոպեին Մխիթարյանն արժանացավ դեղին քարտի: 

Այս խաղից հետո «Բորուսիան» ունի 29 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը, իսկ «Համբուրգը» 15-րդ տեղում է` ակտիվում ունենալով 25 միավոր: 

ՀԱՄԲՈՒՐԳ ԲՈՐՈՒՍԻԱ Դ.

0-0

MC

ՀԱՄԲՈՒՐԳ. 0.Մոհամեդ Գուայդա (0.Ռաֆայել վան դեր Վարտ, 82), 0.Վալոն Բեհրամի (0.Գոյկո Կաչար, 60), 0.Յոհան Ջուրու (0.Marcos, 18), 1.Յարոսլավ Դրոբնի, 2.Դենիս Դիկմայեր, 3.Կլեբեր Ռեյս, 4.Հեյկո Վեսթերման, 5.Յոհան Ջուրու, 17.Զոլտան Շտիբեր, 19.Պետր Յիրաչեկ, 21.Վալոն Բեհրամի, 27.Նիկոլայ Մյուլեր, 8.Իվիցա Օլիչ, 25.Մոհամեդ Գուայդա

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 4.Նեվեն Սուբոտիչ, 15.Մատս Հումմելս, 29.Մարսել Շմելցեր, 6.Սվեն Բենդեր, 7.Սինձի Կագավա (23.Քեվին Կամպլ, 46), 8.Իլկայ Գյունդոգան, 10.Հենրիխ Մխիթարյան (16.Յակուբ Բլաշչիկովսկի, 76), 11.Մարկո Ռոյս, 21.Օլիվեր Կիրխ, 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (9.Չիրո Իմոբիլե, 76)

 

Զգուշացում՝ Վալոն Բեհրամի 32՛ (Հ), Նիկոլայ Մյուլեր 41՛ (Հ), Դենիս Դիկմայեր 67՛ (Հ), Կլեբեր Ռեյս 73՛ (Հ), Ռաֆայել վան դեր Վարտ 83՛ (Հ), Հենրիխ Մխիթարյան 63՛ (Բ), Նեվեն Սուբոտիչ 83՛ (Բ)
Մրցավար՝ Պետեր Գեգելման (Գերմանիա)

32

ԳՆԴԱԿԻ %

68

4 (2)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

12 (2)

23

ՏՈՒԳԱՆՔ

12

1

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

7

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

6

Նախորդ հոդվածը‘Բեռլուսկոնին հոգեկան խաղաղություն է գտել ծերանոցում’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» պարտվեց «Ատլետիկին» (տեսանյութ)’