‘Գոլառատ ֆուտբոլ.«Ատլետիկ» -«Բարսելոնա»` 2 :5 (տեսանյութ)’

1646

«Բարսելոնան» մրցաշարի 22-րդ տուրում հյուրընկալվել էր Բիլբաոյի «Ատլետիկին»:

«Սան Մամես» մարզադաշտում կայացած խաղում յոթ գոլ գրանցվեց, որից հինգը` կատալոնական թիմի օգտին: «Բարսելոնայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, մեկական անգամ աչքի ընկան Լուիս Սուարեսը, Նեյմարը և Պեդրո Ռոդրիգեսը, իսկ դաշտի տերերի գոլերը հեղինակեցին Միկել Ռիկոն և Արից Ադուրիսը: 

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 53 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` առաջատար Մադրիդի «Ռեալին» զիջելով ընդամենը մեկ միավոր: «Ատլետիկը» մնաց 23 միավորով` 13-րդ տեղում:

ԱՏԼԵՏԻԿԲԱՐՍԵԼՈՆԱ

2-5 (0-2)

MC

 

0-1՝ Լիոնել Մեսսի 15՛, 0-2՝ Լուիս Սուարես 25՛, 1-2՝ Միկել Ռիկո 59՛, 1-3՝ Օսկար դե Մարկոս 62՛ (ինք), 1-4՝ Նեյմար 64՛, 2-4՝ Արից Ադուրիս 66՛, 2-5՝ Պեդրո Ռոդրիգես 86՛

 

ԱՏԼԵՏԻԿ. 1.Գորկա Իրաիսոս, 4.Էմերիկ Լապորտ, 6.Միկել Սան Խոսե, 16.Քսաբյեր Էտշեյտա, 24.Միկել Բալենսյագա (3.Ժոն Աուտերենշե, 52), 10.Օսկար դե Մարկոս, 14.Մարկել Սուսաետա (7.Բենյատ Էտչեբերյա, 69), 17.Միկել Ռիկո, 29.Ունայ Լոպես, 19.Իկեր Մունյաին (18.Կառլոս Գուռպեգի, 78), 20.Արից Ադուրիս

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 13.Կլաուդիո Բրավո, 3.Խերարդ Պիկե, 18.Խորդի Ալբա, 22.Դանի Ալվես (21.Ադրիանո, 69), 24.Ժերեմի Մատյո, 4.Իվան Ռակիտիչ, 5.Սերխիո Բուսկետս, 6.Չավի (12.Ռաֆինյա, 74), 9.Լուիս Սուարես (7.Պեդրո Ռոդրիգես, 80), 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

 

Հեռացում՝ Քսաբյեր Էտշեյտա 75՛ (Ա)
Զգուշացում՝ Միկել Բալենսյագա 40՛ (Ա), Ունայ Լոպես 69՛ (Ա), Կառլոս Գուռպեգի 90՛ (Ա), Դանի Ալվես 45՛ (Բ)
Մրցավար՝ Միգել Անտոնիո Մատեու Լաոս (Իսպանիա)

 

27

ԳՆԴԱԿԻ %

73

15 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

19 (11)

15

ՏՈՒԳԱՆՔ

10

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

5

Նախորդ հոդվածը‘Արտագնա խաղում «Վալենսիան» հաղթեց «Էսպանյոլին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» Ալվեսին փոխարինող է գտել «Պորտուում»’