‘Գոհար Վեզիրյան. Ես ինձ նման դեպքում կհամարեի թրաֆիքինգի զոհ’

1528

Լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպե՞ս կարելի էր հեռուստաընկերություններին ու նրանց ղեկավարներին, կամ լրագրողներին էսպես փչացնել: Ինչպես կարելի էր հեռուստաընկերությունների աշխատակիցներին հրավիրել` առանց օպերատորների եւ տեսանկարահանող սարքերի:

Զավեշտն այն է, որ Սերժ Սարգսյանը կյանքի մեջ առաջին անգամ նորմալ հարցազրույց է տվել (նրա շատ դիտարկումների հետ համաձայն չեմ, բայց դա այլ խոսակցության թեմա է), եւ այս «միջոցառումը» տապալվել է միայն այն բանի համար, որ Սարգսյանի թիմը որոշել է «գաղտնի» մոնտաժել հարցազրույցը` զուգահառաբար նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրելով հարցազրույցի սղագրությունը: Խորին հարգանքով վերաբերվելով իմ գործընկերներին` բայց ես ինձ նման դեպքում կհամարեի թրաֆիքինգի զոհ:»

Նախորդ հոդվածը‘Յոհան Կրոյֆ. Մոուրինյոն լավ մարզիչ է, բայց նա չունի ֆուտբոլիստի փորձ, ինչը տեսանելի է’
Հաջորդ հոդվածը‘Մութ հանգամանքներ՝ փակ «ասուլիսից» ‘