‘Գողացել են դիտորդի տեսախցիկի լիցքավորման սարքը’

1245

Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող 8/08 ընտրատեղամասում սպառնացել եւ վիրավորել են «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդներ Ռուզաննա Գրիգորյանին եւ Կարեն Հարությունյանին: Ռուզաննա Գրիգորյանը «Հետքին» տեղեկացրեց, որ տեղամասում ՀՀԿ-ական անդամները քաշքշել են իրենց տեսախցիկը, իսկ լիցքավորման սարքը գողացել են: «Բռնություն են գործադրում մեր նկատմամբ եւ ամեն կերպ խոչընդոտում են մեր դիտորդական գործունեությանը: Հիմա տեղամասի ոստիկանների մոտ ցուցմունք ենք տալիս»,-ասաց Ռուզաննան:

Hetq.am

Նախորդ հոդվածը‘Երթուղայիններ՝ երթուղուց դուրս (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կուտակումներ 2/26 տեղամասում. Լուսանկար’