Գողացել են Ռիո-2016-ի չեմպիոն եւ Տոկիո-2020-ի փոխչեմպիոն Վեսնինայի օլիմպիական մեդալները

471

2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի կանանց զուգախաղի չեմպիոն, Տոկիո-2020-ի խառը զուգախաղի փոխչեմպիոն Ելենա Վեսնինան հայտնել է, որ թալանել են իր մերձմոսկովյան առանձնատունը՝ գողանալով նաեւ օլիմպիական մեդալները, փոխանցումը tass.ru-ն։

«Ամուսնուս հետ մի քանի ժամ տան չէինք։ Երբ վերադարձանք ընթրիքից, նկատեցինք, որ գողացել են մեդալները, որոնք պայուսակի մեջ չերեւացող դարակում էին։ Ես դրանք չէի դրել չհրկիզվող պահարանի մեջ, որովհետեւ ցուցադրել էի թենիսի ակումբի երեխաներին։ Բայց չհրկիզվող պահարանը նույնպես կոտրել են եւ գողացել են թանկարժեք իրեր եւ զարդեր»,- պատմել է Վեսնինան։

35-ամյա մարզուհին առաջիկայում բացելու է թենիսի ակադեմիա Սոչիում։

Նախորդ հոդվածը18-ամյա Էմմա Ռադուկանուն՝ US Open-ի չեմպիոն
Հաջորդ հոդվածըԻրկուտսկի մարզում կործանվել է L-400 մարդատար օդանավը, կան զոհեր