‘Գոմեշի մսի ներկրումը նվազել է մոտ 35 տոկոսով ‘

812

ՀՀ ներկրվող գոմեշի մսի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 35,3 տոկոսով և կազմել 1970,8 տոննա: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից: «2013 թվականի առաջին կիսամյակում գոմեշի միսը կազմել է ՀՀ ներմուծված խոշոր եղջերավոր անասունի սառեցված մսի ծավալի 89 տոկոսը, իսկ 2012 թվականի առաջին կիսամյակում՝ 80 տոկոսը»,-տեղեկացրել են ՊԵԿ-ից:

Պետական եկամուտների կոմիտեի վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում մեր երկիր է ներկվել խոշոր եղջերավոր անասունի 2 հազար 214,4 տոննա միս՝ 5 միլիոն 681հազար 700 դոլար մաքսային ընդհանուր արժեքով՝ նախորդ տարվա առաջին վեցամսյակի 3 հազար 809,4 տոննայի դիմաց (8 միլիոն 898 հազար 900 դոլար մաքսային ընդհանուր արժեքով):

Պետեկամուտների կոմիտեից հայտնել են, որ նախորդ տարի Հայաստան է ներկրվել 7345,6 տոննա գոմեշի միս, ինչը մոտ 28 տոկոսով պակաս է 2011թ.-ի ցուցանիշից (10 հազար 189,3 տոննա):

Նախորդ հոդվածը‘Բուֆոն. Մեծ գումարներ ծախսելը հաղթանակներ չի ապահովում ‘
Հաջորդ հոդվածը‘«Բունդեսլիգայում» հետաքրքրված են Յուրա Մովսիսյանի ծառայություններով’