‘Գոնսալո Իգուաինը տեղափոխվում է «Արսենալ», Կեյսուկե Հոնդան ՝ «Միլան»’

914

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», տեղեկացնում է CNN-ի լրագրող Տանկրեդի Պալմերին:

Նշվում է, որ բոլոր մանրուքները կկարգավորվեն մոտակա 48 ժամերի ընթացքում: Արգենտինացին նոր ակումբում կստանա տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ:

Գործարքի գինը կկազմի 23 մլն ֆունտ ստեռլինգ: Մոտակա ժամերին Իգուաինը կժամանի Լոնդոն, որպեսզի բուժզննում անցնի և պայմանագիր ստորագրի «զինագործների» հետ:

«ԲԿՄԱ»-ի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդայի չորս տարվա պայմանագիր կստորագրի «Միլանի» հետ, տեղեկացնում է Football-Italia.net կայքը:

Աղբյուրի համաձայն` Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 2.5 միլիոն եվրո:

Նշենք, որ Հոնդայի «ԲԿՄԱ»-ի հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2014 թվականի հունվարի մեկը:

Նախորդ հոդվածը‘«Բարև, Երևանին» կրկին առաջարկել են նույն մեքենան՝ միայն լվացված’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը հետաձգել է Ուկրաինա կատարելիք այցը ‘