‘Գորան Պանդեւ. Զանգահարել եմ Մոուրինյոյին եւ ասել, որ քվեարկությունը կեղծվել է’

825

«Նապոլիի» հարձակվող Գորան Պանդեւը հաստատել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերն այն մասին, որ  2012թ. տարվա լավագույն մարզիչի որոշման ժամանակ քվեարկությունը կեղծվել է:

«Ես քվեարկել եմ Մոուրինյոյի օգտին: Երբ ձայները հաշվարռվեցին եւ ՖԻՖԱ-ն հրապարակեց արդյունքները, ես հասկացա, որ ինչ որ տարօրինակ բան է կատարվել: Համաձայն փաստաթղթերի, ես իմ ձայնը տվել էի Դել Բոսկեին:

Ես զանգեցի Մոուրինյոյին եւ ասացի, որ իսկապես իմ ձայնը տվել եմ նրան: Ցավոք, ՖԻՖԱ-ում նման տարօրինակ, անբացատրելի երեւույթներ պատահում են»,- ասել է Պանդեւը:

Նշենք, որ ՖԻՖԱ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ հերքել է Մոուրինյոյի հայտարարությունն այն մասին, որ պորտուգալացու օգտին տրված բազմաթիվ ձայներ այլ թեկնածուի էին տրվել:

 

Նախորդ հոդվածը‘«Լուրջ զրույց» ՀՀԿ-ական մի քանի գործարար պատգամավորների հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ոնց որ հիմա գան ու ասեն, որ ես մարդ եմ սպանել. ՀԱԿ ակտիվիստների գործով վկայի խոստովանությունը’