‘Գորան Պանդեւ. ՖԻՖԱ-ի ներկայացրած փաստաթղթում ստորագրությունը իմը չէ’

870

Մակեդոնիայի հավաքականի եւ «Նապոլիի» հարձակվող Գորան Պանդեւը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի ներկայացրած փաստաթղթում, որտեղ նա քվեարկել է Վիսենտե Դել Բոսկեի օգտին՝ որպես 2012թ. լավագույն մարզիչ, ստորագրությունը իրենը չի:

«Չեմ ցանկանում այժմ որեւէ պաշտոնական հայտարարություն անել, որովհետեւ մենք երեկոյան կարեւոր հանդիպում ունենք Բելգիայի հետ: Ես միայն կարող եմ ասել, որ այդ ֆաքսի վրա իմ ստորագրությունը չէ: Մոուրինյոն իմ գլխավոր թեկնածուն է եւ դա բոլորին է հայտնի»,- Պանդեւին է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Պանդեւ հայտարարել էր, որ քվեարկել է Մոուրինյոյի օգտին, իսկ իր ձայնը հաշվել են Դել Բոսկեի օգտին: ՖԻՖԱ-ն ներկայացրել էր փաստաթուղթ, որտեղ քվեարկության ժամանակ Գորան Պանդեւը Մոուրինյոյին չէր ընդգրկել լավագույն երեք մարզիչների շարքում:

Նախորդ հոդվածը‘Թունիսում FEMEN-ի 19-ամյա ակտիվիստուհին մահվան է դատապարտվել’
Հաջորդ հոդվածը‘Չիկագոյում հայտարարել են դպրոցների զանգվածային լուծարման մասին ‘