‘Գորբաչով. Ես ոչ գնացել եմ, ոչ էլ կգնամ Ուկրաինա’

1875

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը մեկնաբանել է իր մուտքն Ուկրաինա և Եվրոպա արգելելու առաջարկը, որը հնչել է Կիևում այն բանից հետո, երբ Միության նախկին նախագահն իր կարծիքն է արտահայտել Ղրիմի մասին:

Sunday Times պարբերականին տված հարցազրույցում Գորբաչովը մեկնաբանել է Մոսկվայի և Արևմուտքի փոխհարաբերություններում ամենաշրջադարձային պահերից մեկը՝ Ղրիմի միացումը Ռուսաստանին, և պաշտպանել է Ռուսաստանի գործողությունները: Գորբաչովը նշել է, որ այդ իրավիճակում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարեն՝ ինքն էլ այդպես կվարվեր:

Դրանից հետո Ուկրաինայի գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կիևը կփորձի փակել Գորբաչովի առաջ Եվրոպայի և Ուկրաինայի ճանապարհը: Ի պատասխան РИА Новости-ի այն հարցին, թե արդյոք նախկին նախագահը վախենում է, որ իրեն կարգելեն մուտք գործել Ուկրաինա, Գորբաչովն ասել է. «Ես այդ ամենի մեջ չեմ էլ խորացել նույնիսկ: Լավ, ես այնտեղ չեմ գնում ու չեմ էլ գնա»:

Նախորդ հոդվածը‘Նարեկ Հովակիմյան. Հայրենիքը սիրելը դժվար ու պատասխանատու բան ա, ոչ թե պոպուլիզմ’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայում արտակարգ դրություն է հայտարարվել թռչող աղվեսների պատճառով’