‘Գորիկին զամեն չունե՞ք. Մամուլ’

1042

«Հայկական ժամանակ» օրաթերթը «Գորիկին զամեն չունե՞ք» վերնագրված լուրում գրում է, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում կքննարկվի «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություն­ներ կատարելու նախագիծը:

 ԱԱԾ-ում ավագ սպայակազմի համար ծառայության առավելագույն տարիքը 65-ն է, որը «բացառիկ դեպքերում» կարող է երկարացվել 5 տարով: Առաջարկվող նախագծով ծառայությունը կարող է երկարացվել 10 տարով:

Թերթը եզրակացնում է. «Ակնհայտ Է, որ սա արվում Է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին այդ պաշտոնում ևս 5 տարի պահելու համար»:

Նախորդ հոդվածը‘Ամենագարշահոտ ծաղիկը տեսնել ցանկացողները հերթի են կանգնել Բրյուսելում ‘
Հաջորդ հոդվածը‘Որտեղից Սերժ Սարգսյանին 80 մլն դրամ. Մամուլ’