‘Գորիկ Հակոբյանի մորաքրոջ որդին ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից. Ինչու՞. «ժողովուրդ»’

2143

Երեկ գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից։

«Ժողովուրդը» գրում է, որ թեև պաշտոնապես հայտնի չէ նրա ազատման  պատճառը, բայց կարելի է ենթադրել, որ այն կարող է կապված լինել հայերին բնաջնջելուն կողմնակից թուրք ազգայնական Հասան Օքթայի՝ Հայաստան կատարած այցով։ Բանն այն է, որ «Գորշ գայլեր» կազմակերպության գաղափարակից Հասանը Հայաստան է եկել ոչ մեկ անգամ, և այցերից մեկի ժամանակ նրան ուղեկցել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցները։ Գուցե Սերժ Սարգսյանը կասկածներ ունի, որ ԱԱԾ-ում չե՞ն իմացել, թե ում են ուղեկցել։ «Ամեն դեպքում, Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությունը հետաքրքիր է, քանի որ նա ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի մորաքրոջ որդին է»,-հավելում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Սննդի սպառման ծավալների կտրուկ նվազում Երևանում. «ՀԺ»’
Հաջորդ հոդվածը‘Գյուղապետ. Սահմանային լարվածություն չկա. Իշխանությունները փորձում են ժողովրդի ուշադրությունը շեղել’