‘Գորիսի եւ Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց’

727

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.

Փետրվարի 1-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության Թալինի եւ Մարալիկի տարածաշրջանում ձյուն է տեղում: Գորիսի եւ Սիսիանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Նախորդ հոդվածը‘Հնարավորություն, որ միգուցե էլ չի լինի. Հայաստանը ԵՎՐՈ-2020-ի հայտ չի ներկայացնի’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն մտահոգություն է հայտնում’