‘Գործադիրը ընդունեց նվազագույն աշխատավարձը 55-ից 68 հազար դարձնելու նախագիծը’

1872

Կառավարությունը միաձայն ընդունել է նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու նախագիծը։

«Ազատության» փոխանցմամբ, նախքան քվեարկությունը հիմնական զեկուցող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշել է, որ նախագիծն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանինն ու Վարազդատ Կարապետյանինն է։

Գասպարյանը տեղեկացրել է, որ պատգամավորներն առաջարկել են նվազագույն աշխատավարձը դարձնել 63 հազար, սակայն, հաշվի առնելով իրականացված մի քանի ուսումնասիրությունները և նվազագույն սպառողական զամբյուղը, նախարարությունը միջին թիվ ստացել է 68 հազար դրամ։

Վարչապետը նշել է, որ սողանցքները բավականին մեծ են հատկապես մասնավոր ոլորտում։ «Պետական կառավարման համակարգում դա հստակ կբարձրանա, իսկ մասնավոր ոլորտում պետք է իսկապես կարգավորումներն այնպես անել, որ իրականության մեջ բարձրանա այդ աշխատավարձը»,- նշել է Փաշինյանը։

Կառավարությունը նախագիծը կուղարկի Ազգային ժողով՝ հաստատման։

Նախորդ հոդվածը‘Պատասխանատվության կանչել Հաշոգիի մարդասպաններին’
Հաջորդ հոդվածը‘Դեմոկրատները հեռուստաբանավեճում նշել են ԱՄՆ-ին սպառնացող վտանգները’