‘Գործակալ. Գվարդիոլան հավանաբար կաշխատի ԱՊԼ-ում’

2801

Անցած շաբաթ Գվարդիոլան հայտարարեց, թե ամռանը կհեռանա «Բավարիայից»: Մամուլում շարունակվում են լուրեր շրջանառվել կատալոնացի մասնագետի ապագա աշխատավայրի մասին:

«Ես երբեք չեմ խոսել ՊՍԺ-ի նախագահի հետ, ոչ՝ վերջերս, ոչ էլ՝ անցյալում: Չեմ շփվել նաեւ փարիզցիների մարզական տնօրենի հետ: Ինչ-որ ժամանակ խոսել ենք խաղացողների մասին, բայց Գվարդիոլայի մասին՝ երբեք:

Պեպն ինձ ոչինչ չի ասել բանակցությունների մասին: Ամեն դեպքում՝ դա այն չէ, ինչն այս պահին դիտարկում ենք: Ամենայն հավանականությամբ նա կաշխատի Պրեմիեր լիգայում: Պեպը որոշում կկայացնի 2-3 ամսվա ընթացքում»,- նշել է Գվարդիոլայի գործակալը:

Նախորդ հոդվածը‘Լուի վան Գալ. «Երբ ֆուտբոլիստները ցուցադրում են այսպիսի վստահ խաղ, չկա հրաժարական տալու հիմնավոր պատճառ»’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն կեռապատկի Նեյմարի աշխատավարձը’