‘Գործակալ. «Պետք է ենթադրել, որ վաղ թե ուշ Պոլը տեղափոխվելու է «Բարսելոնա»»’

813

ՖԻՖԱ-ի գործակալ Էրնեստո Բրոնցետին հայտարարել է, որ «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարիերան շարունակելու է «Բարսելոնայում»:

-Ես գիտեմ, որ «Բարսելոնան» հետաքրքրված է Պոգբայի ծառայություններով: Պետք է ենթադրել, որ վաղ թե ուշ Պոլը տեղափոխվելու է «Բարսելոնա»: Տեսնենք, թե «Յուվենտուսը» երբ կցանկանա նրան տրանսֆերի հանել: Ամեն դեպքում, «Բարսելոնան» միակ ակումբը չէ, որ հետաքրքրված է Պոգբայի ծառայություններով,-Բրոնցետիի խոսքը մեջբերված է «Tuttosport»-ից:

Ավելի վաղ կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը, պատասխանելով Պոգբայի տեղափոխության վերաբերյալ հարցին, միայն նշել էր, որ «Բարսելոնայում» խաղալը շատ բարդ է:

Նախորդ հոդվածը‘«Բավարիան» ցանկանում է երկարաձգել Նոյերի պայմանագիրը’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’