‘Գործարկվել է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը’

1958

Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Ինչպես տեղեկացնում են ՀԿԵ մամուլի ծառայությունից, մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործում է հուլիսի 1-ից ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից:

Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին և Երևանի Ալմաստ կառամատույց է ժամանում 08:10-ին: Իսկ Ալմաստ կառամատույցից գնացքը մեկնում է ժամը 08:30-ին: Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը հասնում է մինչև Ծովագյուղ կայարան, շաբաթ և կիրակի՝ մինչև Շորժա:

Գնացքի չվացուցակին կարելի է ծանոթանալ «ՀԿԵ» ՓԲԸ պաշտոնական կայքում www.ukzhd.am՝ «Ուղևորափոխադրումներ» բաժնում:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հուլիսի 1-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Ուրիշ Գյումրի. Գյումրին հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք (ֆոտոշարք)’