‘Գործնականն՝ ընդդեմ տեսականի. Մամուլ’

1127

Արդեն երկու օր է, ինչ հայկական ԶԼՄ-ները պարզապես հեղեղված են Սերժ Սարգսյանի՝ նախորդ օրը հրավիրած ասուլիսը ներկայացնող հրապարակումներով: Որքանով են հիմնավոր, այսպես ասենք՝ կոնցեպտուալ, Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերը: Դա պարզելու համար «Հայկական ժամանակն» անդրադառնում է մի հարցի, որը հնչեցրեց «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը:

«Պաշտոնյաները երկու տարվա ընթացքում խոսում են բիզնեսը և քաղաքականությունը բաժանելու մասին և նաև Դուք եք խոսել այդ մասին, նաև խոսում էիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որ օլիգարխների, հարուստ պաշտոնյաների մուտքը խորհրդարան արգելվելու է, չի թույլատրվելու: Բայց նրանք, այնուամենայնիվ, մտան խորհրդարան…»,- նկատեց խմբագիրը:

Սերժ Սարգսյանի պատասխանը հետևյալն էր. «Դուք չեք կարող նշել այդպիսի մարդկանց՝ Հանրապետական ցուցակը մատնանշելով: Հանրապետականի ցուցակում չկան այդպիսի մարդիկ, և դա մեր դիրքորոշումն է: Այսինքն՝ կուսակցության դիրքորոշումը խնդրի, կոնկրետ պարագայում խորհրդարանի մասով, ամբողջովին արտացոլվում է իր համամասնական ցուցակում: Այո, ես դրա մասին ասել եմ և իրագործել եմ ասածս…»:

«ՀԺ»-ն նկարներով ներկայացնում է՝ այսօր Աժ հանրապետական խմբակցության 6 անդամներին՝ Լֆիկին, Բուռնաշին, Նավոյին, Տպարանի Վրեժին և Թոխմախի Մհերին, և գրում. «Տեսականորեն Սերժ Սարգսյանը ճիշտ է ասում՝ նրանք ՀՀԿ ցուցակով չեն եկել խորհրդարան (բացառությամբ Նավոյի), այլ մեծամասնականով: Բայց գործնականում նրանք խորհրդարանում են և հենց ՀՀԿ խմբակցության անդամ են: Ընդ որում նախընտրական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանը ընտրողներին կոչ է արել ընտրել հենց նրանց: Թերևս մեկնաբանություններն ավելորդ են»:   

Նախորդ հոդվածը‘Ստում ես հիմա, որ ի՞նչ անես. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ’