‘Գործողություններ՝ ընդդեմ Գյուլենի շարժման կողմնակիցների’

919

Թուրքիայի 11 նահանգներում գործողություններ են կատարվում՝ ընդդեմ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցների (իսլամական հասարակական գործիչ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում), այս մասին երեքշաբթի գրել է Hurriyet-ը:

Գործողությունների շրջանակներում արդեն ձերբակալվել է 26 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան ոստիկաններ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի պետական կառույցներում Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում սպասվում են վերջին ժամանակների համար ամենալայնածավալ կադրային փոփոխությունները, մասնավորապես՝ կփոխվեն Թուրքիայի պետական վարչությունների բոլոր ղեկավարները:

Թուրքիայի ոստիկանությունը պարբերաբար անցկացնում է Գյուլենի կողմնակիցներին ձերբակալելու գործողություններ: Հունվարի 20-ին հերթական գործողության ընթացքում Թուրքիայում ձերբակալվեց 19 մարդ: Փոխանցում է trend-ը:

Նախորդ հոդվածը‘Մասուդ Բարզանի. Անկարայի աջակցությունն ապահովել է Քոբանիի պաշտպանությունը’
Հաջորդ հոդվածը‘Օսվենցիմի ազատագրման 70-ամյակի միջոցառումները’