‘Գործողություն ԻՊ-ի դեմ. Քրդերը ճեղքել են Սինջար լեռան պաշարումը’

1236

Քրդական զորքերը կարևոր մարտավարական հաղթանակ են տոնում Իրաքի հյուսիսում «Իսլամական պետության» գրոհայինների նկատմամբ:

Քրդերի ռազմական ղեկավարության խոսքով՝ նրանց ջոկատներին հաջողվել է ճեղքել Սանջար լեռան պաշարումը, որտեղ օգոստոսից Իրաքի հազարավոր եզդի բնակիչներ շրջափակման մեջ էին հայտնվել:

Սակայն «Իսլամական պետության» գրոհայինները շարունակում են վերահսկել Իրաքի և Սիրիայի զգալի տարածքներ, որտեղ նրանք խալիֆայություն են հռչակել:

Պենտագոնի ղեկավարությունը հայտարարում է, որ ավիահարվածների արդյունքում Իրաքում ոչնչացվել են մի քանի բարձրաստիճան զինվորական ղեկավարներ: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Հարավային Կորեայում արգելվել է ԿԺԴՀ-ին պաշտպանող կուսակցությունը’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ գերագույն դատարան. Ճարպակալումը՝ հաշմանդամության հիմք’