‘Գուամի դատարանը հրաժարվեց ազատ արձակել Ռոման Սելեզնյովին’

744

Խաղաղօվկիանոսյան Գուամ կղզու դատարան հրաժարվել է ազատ արձակել ռուսաստանցի Ռոման Սելեզնյովին, որի փաստաբանները պնդում էին, որ նա Մալդիվյան կղզիներում ապօրինաբար է ձերբակալվել ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից:

Դատավորը որոշել է, որ Սելեզնյովի ձերբակալությունը չի ուղեկցվել «վրդովեցուցիչ և ցնցող հանգամանքներով», որոնք, Գուամի օրենքով, կարող են հիմք հանդիսանալ կասկածյալին ազատ արձակելու համար:

30-ամյա Ռոման Սելեզնյովը Ռուսաստանի պետդումայի՝ ՌԼԴԿ կուսակցությունից պատգամավոր Վալերի Սելեզնյովի որդին է: Նա ձերբակալվել է հուլիսի 5-ին Մալդիվներում, բանկային խարդախությունների և անձնական տվյալներ հափշտակելու մեղադրանքով, այնուհետև հանձնվել է ԱՄՆ իշխանություններին, որոնք էլ նրան տեղավորել են խաղաղօվկիանոսյան Գուամ կղզու բանտում:

Սելեզնյովի դեմ դեռևս 2011 թ. մարտին Վաշինգտոն նահանգի Արևմտյան շրջանում գործ էր հարուցվել, ուստի շուտով նրան կտեղափոխեն Սիեթլ, որտեղի դատարանում էլ կքննվի նրա գործը: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘6 տարվա ազատազրկում. ահա թե ինչ է սպառնում Մեսսիին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’