‘Գուայդո. Խորհրդարանը կշարունակի աշխատել ցանկացած պարագայում’

983

Վենեսուելայի ազգային ժողովը (խորհրդարանը) կշարունակի կատարել իր գործառույթները ցանկացած պարագայում: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է օրենսդիր մարմնի անդամ և Բոլիվարիական Հանրապետության ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն:

Երկրի խորհրդարանը գտնվում է Նիկոլաս Մադուրոյի  կառավարության քաղաքական հակառակորդների վերահսկողության տակ:

«Եթե հարկ լինի, մենք արտակարգ իրավիճակներում էլ գործի կդնենք մեխանիզմներ՝ խորհրդարանում աշխատանքը շարունակելու և մեր պարտականությունների կատարելու համար՝ ինչ էլ որ լինի»,- իր էջերում Գուայդոյի խոսքն է մեջբերել El Nacional թերթը:

Քաղաքական գործչի կարծիքով՝ Վենեսուելայի իշխանությունները զգուշանում են խորհրդարանն արձակելու դեպքում միջազգային հանրության արձագանքից, դրա համար էլ չեն դիմում նման քայլի՝ գերադասելով պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՔԿ. Զինծառայող Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի կառավարությունը հրաժարվել է համաձայնեցնել Կլիչկոյի հեռացումը’