Գութերիշը Մերկելին աշխատանք է առաջարկել

413

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին առաջարկել է բարձր մակարդակի խորհրդականի պաշտոն ստանձնել ՄԱԿ-ի կառույցներում։

Այդ մասին չորեքշաբթի տեղեկացրել է DPA գործակալությունը՝ հղում անելով միջազգային կազմակերպության աղբյուրներին։

Նրանց տեղեկատվության համաձայն՝ Գութերիշն այդ առաջարկով նամակ է ուղարկել Մերկելին։

Իր հերթին՝ Գերմանիայի նախկին կանցլերը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, սակայն հրաժարվել է այդ առաջարկից։

Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնն զբաղեցրել է 16 տարի։ 2021 թ․ նրան այդ պաշտոնում փոխարինել է սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿրեմլը պատասխանել է Պուտինին և Զելենսկուն Թուրքիա հրավիրելու վերաբերյալ հարցին
Հաջորդ հոդվածը1989թ. – ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում է փակել Հայկական ատոմակայանը