Գութերիշ- Էրդողան- Զելենսկի հանդիպման արդյունքները

339

ՄԱԿ-ը կպաշտպանի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների առաքելությունը Զապորոժյան ԱԷԿ-ում, եթե այցին համաձայն լինեն Մոսկվան և Կիևը։

Թուրքիան կաջակցի Ուկրաինայի ենթակառուցվածքի վերականգնմանը, որն իսպառ ավերվել է։

Այսպիսի որոշումներ են ընդունվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նախորդ օրը Լվով ժամանած՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած բանակցությունների ընթացքում։

Բարձրաստիճան հյուրերի հետ Զելենսկին հանդիպել է երես առ երես, այնուհետև երեքժամյա հանդիպում է կայացել։

Կողմերի հայտարարությունների համաձայն՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են ուկրաինական ճգնաժամի զարգացման և կարգավորման հեռանկարները։ Ինչպես նշել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակում, ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանակցությունները, ավաղ, դեռ շատ հեռու են։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՋիմ Ռեթքլիֆը ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»
Հաջորդ հոդվածըԻնդենեզիայի նախագահ․ Պուտինը մտադիր է ժամանել G20 գագաթնաժողովին