‘Գուլիտ. Ռոնալդուին քննադատում են նախանձից’

811

Հոլանդիայի հավաքականի նախկին նախկին հանրահայտ խաղացող, 1987թ. «Ոսկե գնդակի» արժանացած Ռուդ Գուլիտը իր փաստարկներն է ներկայացրել, թե ինչու «Ոսկե գնդակը» պետք է ստանա «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

«Կրիշտիանու Ռոնալդուն երեւույթ է: Արգենտինայի հավաքականում Մեսիի խնդիրները կապված են նրա հետ, որ շատերը նրան ընկալում են ավելի շուտ որպես կատալոնացի, այլ ոչ թե արգենտինացի: Մանավանդ, հաշվի առնելով, որ նա Բարսելոնայում ապրում է 12 տարեկանից:

Կարծում եմ, որ Ռեալը երջանիկ է իր շարքերում ունենալ Ռոնալդուի պես խաղացող: Ինձ համար հենց նա է իդեաական ֆուտբոլիստը: Նա արագ է, բարձրահասակ, գլխով լավ է խաղում, տեխնիկապես զարգացած, գերազանց է իրացնում 11 մետրանոց եւ տուգանային հարվածները, նա` առաջատար է:

Բայց նրա հետ կատարվում է այն, ինչ ժամանակին տեղի ունեցավ Բեկհեմի հետ. Մարդիկ քննադատում են նրան, որովհետեւ նախանձում են նրա արտաքինին»,- Գուլիտի խոսքն է մեջբերում Marca-ն:

 

Նախորդ հոդվածը‘ԿԲ-ն ներկայացրեց 2013 թվականի վարչական և կապիտալ ներդրումների ծրագրերի նախահաշվարկը’
Հաջորդ հոդվածը‘Մ. Մելքումյան. Մաքսային մարմինների տվյալներն ավելի հավաստի են’