‘Գուլնարա Կարիմովայի որդին մոր ողջ լինելու ապացույցներ է պահանջում’

1179

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի թոռը խնդրում է ապացույցներ ներկայացնել, որ իր մայրը ողջ է, փոխանցում է Интерфакс-ը:

«Նրա մասին, առաջվա պես, ոչինչ հայտնի չէ: Եթե նա ողջ է, ես շատ կխնդրեի նրանց, ովքեր մորս պահում են, այսպես կոչված՝ «տնային կալանքի» տակ, ցույց տալ լուսանկար կամ տեսագրություն, որտեղ կերևա, որ նա լավ է»,-ասել է որդին:

Նա նաև հերքել է Գուլնարա Կարիմովայի՝ հանրապետությունից մեկնելու մասին լուրը: «Լրատվամիջոցների այն հաղորդումները, թե մայրս հեռացել է Ուզբեկստանից, չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Կարիմով թոռնիկը:

2013 թ. կեսերին ուզբեկական հատուկ ծառայությունները նախագահ Իսլամ Կարիմովին հաղորդել էին, թե նրա դուստրը բացահայտ հայտարարում է, որ մտադիր է երկրի ղեկը վերցնել իր ձեռքը, և դստեր ֆինանսական հանցագործությունների դոսիեն ու նաև մուսուլման կնոջն անվայել պահվածքն էին ներկայացրել: Արդյունքում՝ Գուլնարա Կարիմովան փաստացիորեն հայտնվել էր «տնային կալանքի» տակ, նրան արգելել էին օգտվել ինտերնետից: Հունիսի 26-ին լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին այն մասին, որ Կարիմովան դադարել է պատասխանել հարազատների հեռախոսազանգերին, և նրա գտնվելու վայրն անհայտ է, փոխանցում է rbk-ն:

Նախորդ հոդվածը‘Իսրայելը հիմա էլ գնդակոծում են Լիբանանից’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը կարող է Մաքսային միության անդամ դառնալ արդեն 2014 թվականին’