‘Գուս Հիդինկ. «Ես Ազարի մայրը չեմ»’

962

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկն ընդգծել է, որ թիմի կիսապաշտպան Էդեն Ազարն անհատական փաղաքշանքի կարիք չունի, տեղեկացնում է Daily Mail-ը:

Բելգիացին ընթացիկ մրցաշրջանում դեռ չի կարողանում վերգտնել իր նախկին մարզավիճակը:

«Ես Ազարի մայրը չեմ: Բոլոր ֆուտբոլիստներն էլ ուշադրության պակաս չեն զգում: Անհատապես ոչ մի ֆուտբոլիստ չպետք է մարզչից ինչ-որ բան սպասի:

Մենք Ազարին ժամանակ կտանք, որպեսզի վերջինս կարողանա վերադառնալ իր հին մարզավիճակին»,- հայտարարել է Հիդինկը:

Նախորդ հոդվածը‘Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է’
Հաջորդ հոդվածը‘Adidas-ը ցանկանում է «Յունայթեդ»-ում տեսնել Մեսսիին և Գվարդիոլային’