‘Գուս Հիդինկ. «Չելսիի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ կսկսի նոր էջից’

1255

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ամեն ինչ կսկսի զրոյից: Ինձ համար դժվար է գնահատել այն, թե ինչու այս կամ այն խաղացողն անցյալում հանդես է եկել այսպես, այլ ոչ թե՝ այնպես: Ես դա կարող էի անել միայն այն դեպքում, եթե աշխատեի այստեղ մրցաշրջանի սկզբից: Ես ուզում եմ սեփական որոշումներ ընդունել՝ անկախ նրանից, թե ինչ է նախկինում այստեղ կատարվել:

«Չելսիի» ֆուտբոլիստները մեծագույն ակումբի խաղացողներ են, ակումբի առջեւ մեծ պարտք ունեն: Նրանց լավ են վարձատրում, այնպես որ՝ պետք է սրտանց խաղան: Ես նրանց կարիքը չունեմ, ովքեր կորցրել են մրցակցելու ցանկությունը:

Հանդիպումներում բախտները չի՞ բերում: Երբ վատ եք խաղում՝ հաջողությունը երբեք ձեզ չի այցելի: Պետք է լավագույնը լինել: Երբ ձեզ մոտ վատ ժամանակաշրջան է՝ հաջողությունը հեռանում է: Հապա նայեք այն գոլը, որը ստացաք «Բորնմուտի» հետ խաղում»,- ասել է Հիդինկը:

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն պատրաստ է 7 միլիոն եվրո վճարել Հենրիխ Մխիթարյանին’
Հաջորդ հոդվածը‘Մեսսի. «Ռոնալդինյոն արժանի չէր այդպես հեռանալ «Բարսելոնա»-ից»’