‘Գուտի. ««Բարսելոնային» պարտվելու դեպքում «Ռեալը» կարող է կորցնել նաև երկրորդ տեղը»’

756

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է Իսպանիայի առաջնությունում ակումբի հեռանկարների մասին։ Նախկին ֆուտբոլիստի կարծիքով «Արքայական ակումբի» համար մարտի 22-ին Կլասիկոյում պարտվելը կարող է ճակատագրական դառնալ։

««Ռեալի» համար չափազանց կարևոր է «Կամպ Նոուում» կայանալիք հանդիպումը: Եթե «Ռեալը» պարտվի այդ խաղում, ապա հավանական է, որ նույնիսկ երկրորդ հորիզոնականը պահպանելը նրանց համար դժվար լինի։ «Բարսելոնային» պարտվելու դեպքում թիմն ամբողջ ուշադրությունը կսևեռի Չեմպիոնների լիգայի վրա»,- ասել է Գուտին։

Նախորդ հոդվածը‘Հայտնի է դարձել «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպման մրցավարի անունը ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին’