‘Գուրգեն Եղիազարյան. Պետք է նախ աշխատատեղ ստեղծել, որ գոյություն չունի’

1285

«Խայտառակ հայտարարություն է, ընդամենը կրկնել է վարչապետի ասածները: Պետք է նախ աշխատատեղ ստեղծել, որ գոյություն չունի ընդհանրապես»,- iLur.am-ի հետ զրույցում ՍԴՀԿ անդամ, ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը նման գնահատական տվեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե «երևանցիները չեն ուզում 130-140 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերում աշխատել»:

«Այս քարոզարշավին Սերժ Սարգսյանը պատրաստված չէ: 2008 թվականի նախագահական ընտրություններին նա ամեն բառը ծանրութեթև արած էր ելույթ ունենում: Այս անգամ ինքը հանպատրաստից է ելույթ ունենում և շատ անհաջող: Մի կիքսը մյուսին է հաջորդում»,- նկատեց Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ գյուղեր կան, որտեղ գյուղացիների մոտ 80 տոկոսը իրենց տունը, ունեցվածքը արդեն բանկերին է նվեր տալիս: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը և ԱՄՆ-ը կշարունակեն համագործակցությունը թմրանյութերի դեմ պայքարում’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ում ռազմական դրություն է հայտարարվել’