‘Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները դիմել են Եվրոպական դատարան՝ ընդդեմ Հունգարիայի եւ Ադրբեջանի’

1249

2004-ին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները, ինչպես նաեւ՝ սպա Հայկ Մակուչյանւ ներկայացուցիչները անհատական բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Բողոքն ուղարկվել է ընդդեմ Հունգարիայի եւ Ադրբեջանի եւ պահանջում է Հունգարիայի կողմից Սաֆարովի արտահանձնումը եւ Ադրբեջանում նրան ներում շնորհելն ու հերոսացումը ճանաչել որպես ՄԻԵԿ 2-րդ (կյանքի իրավունք) եւ 14-րդ (խտրականության արգելք) հոդվածներով սահմանված հիմնարար իրավունքների խախտում», — այսօր հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը: 

Նախորդ հոդվածը‘Հոգեհանգստյան արարողություն, ի հիշատակ մարտի 1–ի զոհերի. Ուղիղ եթեր’
Հաջորդ հոդվածը‘ՉԺՀ-ում մահապատժի է ենթարկվել մյանմարցի թմրաբարոնը’