ԳՍԴԿ համանախագահը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի

380

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Լարս Քլինգբայլը կարծում է, որ անհրաժեշտ է հստակ հեռանկարներ գծել Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության համար։

Նման կարծիք նա DPA գործակալության հետ զրույցում հայտնել է չորեքշաբթի, ԳԴՀ-ում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկի հետ ԳՍԴԿ համանախագահ Սասկիա Էսկենի  հանդիպման նախօրեին։

«Մարդիկ Ուկրաինայում եվրոպացիներ են,- պնդել է Քլինգբայը, ապա հավելել,- նրանք պայքարում են հանուն եվրոպական արժեքների»։

Միաժամանակ, նա շեշտել է, որ Ուկրաինան պետք է լրիվ պահպանի Եվրամիություն ընդունվելու կանոնները, և ժամանակ է հարկավոր` մինչև որ հնարավոր կլինի գնահատել հայտը և բանակցություններ սկսել անդամակցության վերաբերյալ։

«Սակայն այս դժվարին ժամանակներում ընդհանուր ազդանշանը, որ մենք ձեզ (Ուկրաինան) տեսնում ենք որպես ԵՄ-ի մաս՝ ճիշտ է»,- եզրափակել է կուսակցության համանախագահը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊուշիլինը՝ «մարդասիրական զինադադարի» մասին
Հաջորդ հոդվածըՉավի. «Բարսելոնան» գրեթե հրաժեշտ տվեց Լա լիգայում հաղթելու հնարավորությանը