Նախագահը հրաժարվել է մասնակցել գագաթնաժողովին

718

Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեին երեքշաբթի օրը հայտարարել է, որ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել հանրապետության գլխավոր դատախազի նկատմամբ, ինքը մտադիր չէ մեկնել Ամերիկաների գագաթնաժողովին, որը Լոս Անջելեսում կկայանա հունիսի 6-10-ը, հաղորդում է տեղական մամուլը։

«Նրանք մտադիր չեն ինձ հրավիրել գագաթնաժողովին։ Ամեն դեպքում ես փոխանցել եմ, որ չեմ գնա․- մեջբերվում է նախագահի խոսքը։- Քանի դեռ ես  նախագահ եմ, այս երկիրը պետք է հարգեն և հարգանքով վերաբերվեն նրա ինքնիշխանությանը»։

Երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղարությունը վիզային պատժամիջոցներ է սահմանել Գվատեմալայի գլխավոր դատախազ Մարիա Կոնսուելո Պոռաս Արգետա դե Պոռեսի դեմ՝ «նշանակալի ծավալների կոռուպցիայի մասնակցության» համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱվստրալիան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցիների դեմ
Հաջորդ հոդվածըԲլինքենի և Լավրովի զրույցը պետք է լիցքաթափի իրադրությունը