‘Գվատեմալան իր դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ’

8536

Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը կարգադրել է իր երկրի դեսպանատունն Իսրայելում Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:

Ֆեյսբուքյան գրառման մեջ Մորալեսը պարզաբանել է, որ այդ որոշումը կայացրել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի հետ զրույցից հետո:

Անցյալ շաբաթ Գվատեմալան ՄԱԿ-ի անդամ յոթ երկրներից մեկն էր, որ քվեարկել էր ընդդեմ ՄԱԿ-ի այն բանաձի, որով ԱՄՆ-ից պահանջվում էր վերանայել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել էր դադարեցնել այն երկրների ֆինանսական աջակցությունը, որոնք քվեարկել էին ԱՄՆ այդ որոշման դեմ:

ԱՄՆ-ը Գվատեմալայի՝ կենտրոնաֆրիկյան այդ զարգացող երկրի համար չափազանց կարևոր ֆինանսական դոնոր է:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի թագավորը Կատալոնիայի անկախության կողմնակիցներին միասնության կոչ է արել’
Հաջորդ հոդվածը‘Խաղալիք պայթուցիկ եւ 2 շիշ խմիչք. Ինչ են գտել տոնածառի տակ հայտնաբերված կասկածելի արկղում’